ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ նստաշրջան կնվիրվի Գաբրիել Գարսիա Մարկեսի հիշատակին

10:39, 25 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մայիսի 29-ի իր նիստում հարգանքի տուրք կմատուցի կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի հիշատակին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ՄԱԿ-ում Արգենտինայի մշտական ներկայացուցիչ Կրիստինա Պերսեվալը:

«Մենք խնդրել ենք անցկացնել ասամբլեայի նստաշրջան՝ հարգելու նրա հիշատակը՝ հիշելով նրա լուսավորյալ խոսքը եւ  ստեղծագործությունների հարստությունը»,- Պերսեվալի խոսքը մեջբերել է AVN գործակալությունը:

ՄԱԿ-ի՝ Գարսիա Մարկեսին նվիրված հատուկ նստաշրջան անցկացնելու որոշումն ընդունվել է ՄԱԿ-ին առընթեր այսպես կոչված իսպաներեն լեզվի բարեկամների խմբի խնդրանքով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am