Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Վիետնամում

21:08, 24 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիետնամի մայրաքաղաք Հանոյում ապրիլի 24-ին տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հսարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառման մասնակիցները ծաղիկներ են դրել Հո Շի Մինի դամբարանին կից գտնվող անմար կրակի մոտ: Այնուհետև ելույթով հանդես է եկել ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը:

Ընդգծելով Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման դերը ապագայում նմանատիպ ոճիրների կանխարգելման համար՝ ՀՀ դեսպանը կարևորել է քաղաքակիրթ մարդկության վճռականությունն ու միասնականությունը պատմական արդարության վերականգնման և ժխտողականության դեմ պայքարի հարցերում:


© 2009 ARMENPRESS.am