Լիբանանահայերը մոմավառության երթ են կազմակերպել Հայոց ցեղասպանության 99- ամյա տարելիցի կապակցույթամբ

20:20, 24 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում մեկ շաբաթ շարունակ Հայոց ցեղասպանության 99-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել: Լիբանանահայերը ապրիլի 23-ի երեկոյան Բուրջ Համուդից մինչև Նահատակաց հրապարակ մոմավառության երթ են կազմակերպել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վիկայակոչելով Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթը, իրենց երթով լիբանանահայությունը հրավիրել է անցորդների ուշադրությունը՝ այսպիսով լիբանանցիներին հիշեցնելով, որ Թուրքիան որճագործ է և հայությունը երբեք չպետք է մոռանա Հայոց Ցեղասպանությունը: Երեկոյան Անթիլիասի մայրավանքում տեղի է ունեցել ծաղկեպսակներ դնելու արարողություն, որին մասնակցել են լիբանանահայ երիտասարդական, մշակութային, մարզական և ուսանողական միությունների ներակայացուցիչներ:

Լիբանանի երիտասարդական մարմնի անունից խոսք է ասել պատգամավոր Աշոտ Բագրատունին՝ անդրադառնալով 99 տարի առաջ թուրքական հրեշային ծրագրին`դավադրության, որին զոհ է գնացել հայ ժողովուրդը:  Նա կոչ է արել բոլոր հայերին չմոռանալ մեր պապենական հողերը և նրանց վրա տեղի ունեցած ապստամբությունները: Նա նաև ավելացրել է, որ հայը չպետք է հավատա Թուրքիայի սուտ խոսքերին և քաղաքականությանը, այլ պիտի շարունակի պայքարը մինչև հաղթանակ:


© 2009 ARMENPRESS.am