Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներով պայմանավորված` փակ են Երևանի մի շարք փողոցներ

11:41, 24 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա միջոցառումներով պայմանավորված` այսօր` 24-ին, Երևանի մի շարք փողոցներում դադարեցվել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ ապրիլի 24-ին` առավոտյան ժամը 6.30-ից մինչև 23-00-ն, դադարեցվել է Լենինգարադյան-Աթենք փողոցների խաչմերուկից` Աթենքի փողոցը, մինչև Աթենքի փողոց-Իսակովի պողոտա և Հրազդանի կիրճից դեպի Իսակովի պողոտա հատվածների տրասնպորտային երթևեկությունը:


© 2009 ARMENPRESS.am