Հունիսի 19-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը Երեւանում թենիսի միջազգային մրցաշարերի շարք կանցկացվի

23:15, 23 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 19-ին Երեւանում կմեկնարկի Հայաստանի թենիսի ֆեդերացիայի կողմից ավանդաբար կազմակերպվող թենիսի միջազգային մրցումների շարքը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի թենիսի ֆեդերացիայից:

Եվրոպական եւ միջազգային կարգի 7 մրցաշարերից բաղկացած շարքը կավարտվի սեպտեմբերի 1-ին: Դրանք կընդգրկեն 14-18 տարեկան մարզիկների մրցումներ:

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ գործադիր տնօրեն Գեւորգ Կարամանուկյանի խոսքով` Հայաստանում միջազգային մրցումների անցկացումը թույլ Է տալիս հայ թենիսիստներին միջազգային փորձ ձեռք բերել, ինչպես նաեւ վարկանիշ վաստակել հենց Հայաստանում` արտերկիր չմեկնելով:


© 2009 ARMENPRESS.am