Անուշ Գրիգորյանը՝ օրվա անակնկալ

22:02, 22 Ապրիլ, 2014

             ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտուհի Անուշ Գրիգորյանը ճանաչվել Է քառորդ եզրափակիչ փուլի օրվա «անակնկալը» Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում:

              Այս մասին «Արմենպրես»-ին  տեղեկացրեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

               Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի/ ԱԻԲԱ/ փորձագետների խոսքով` 51կգքաշային Գրիգորյանը, ով արդեն բավականին ճանաչում ունի բռնցքամարտի աշխարհում, կարողացել Է շատ խելացի կազմակերպել իր մրցամարտը շատ փորձառու անգլիացի Քրիսթել Բարկերի հետ եւ համոզիչ հաղթանակ տոնել:

             Օրվա լավագույն մրցամարտ Է ճանաչվել շվեդուհի Ագնես Ալեքյուսոնի եւ ամերիկուհի Ջաջայռա Գոնսալեսի մրցամարտը, իսկ լավագույն թիմ  ճանաչվել Է Իտալիայի հավաքականը:       

           Ինչպես հայտնի Է` Գրիգորյանը, ինչպես եւ 81կգ քաշային Նարեկ Մանասյանը դուրս են եկել այս մրցաշարի կիսաեզրափակիչ, իրենց ապահովելով առաջնության բրոնզե մեդալները եւ Նանջինի Պատանեկան օլիմպիադայի ուղեգրերը: Նրանք շարունակում են մրցապայքարը ավելի բարձր տեղի համար:


© 2009 ARMENPRESS.am