Սիրիայի ԱԳ նախարարը հոսպիտալացվել է

21:17, 22 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալլեմը տեղափոխվել է Բեյրութի հիվանդանոց: Այդ մասին հայտնում է Al-Arabiya հեռուստաընկերությունը` վկայակոչելով լիբանանյան ԶԼՄ-ները:

            Հեռուստաընկերության տեղեկություններով` 73-ամյա Մուալլեմը ներկա դրությամբ գտնվում է Բեյրութի Ամերիկյան համալսարանին կից հիվանդանոցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նրա հոսպիտալացման պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:

            Այս տարվա մարտի կեսերին Մուալլեմը նույն հիվանդանոցում ենթարկվել էր վիրահատության: Նշվում էր, որ նախարարը հիվանդանոցում է հայտնվել շնչուղիների և ճնշման հետ կապված խնդիրների պատճառով:

            Ի դեպ, նախորդ շաբաթ ԶԼՄ-ներում Մուալլեմի մահվան մասին լուրեր էին տարածվել, որոնք հերքել էր ՌԴ-ում Սիրիայի դեսպան Ռիադ Հադդադը: 


© 2009 ARMENPRESS.am