Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Հրանտ Վարդանյանի հոգեհանգստի արարողությանը

20:39, 22 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել «Գրանդ Հոլդինգ» ընկերության հիմնադիր-նախագահ, հայտնի գործարար և բարերար Հրանտ Վարդանյանի հոգեհանգստի արարողությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հրանտ Վարդանյանն ապրիլի 19-ին սրտի կանգով տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկները մոտ մեկուկես ժամ պայքարել են Վարդանյանի կյանքի համար, սակայն բոլոր փորձերն ապարդյուն են եղել:


© 2009 ARMENPRESS.am