Փոխհրաձգություն` ադրբեջանա-իրանական սահմանին. 4 զոհ

15:43, 22 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բիլյասուվար քաղաքի Խորուզլու գյուղի հետ Իրանի Արդեբիլի նահանգի միջեւ ադրբեջանա-իրանական սահմանին ապրիլի 21-ի գիշերը փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի ընթացքում 4 մարդ զոհվել է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է իրանական OyanNews լրատվական գործակալությունը:

Ըստ տեղեկատվության, անհայտ անձինք գրոհել են իրանական սահմանային պահակակետի վրա: Ծագած փոխհրաձգության ընթացքում զոհվել են Իրանի քաղաքացիներ` մեկ ոստիկան, մեկ զինվոր եւ երկու քաղաքացիական անձ: Ներկայում միջադեպի վայրում աշխատում են իրանական հատուկ ծառայությունները: Միջադեպի պատճառների մասին տեղեկություններ դեռեւս չկան:


© 2009 ARMENPRESS.am