Յուրա Մովսիսյանի գոլը լավագույնն է 26-րդ տուրում

14:40, 22 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանի գոլը լավագույնն էր Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Championat կայքն ամփոփել է տուրի լավագույն գոլերը: Առաջին տեղում Մովսիսյանի գնդակն է, որը ֆուտբոլիստը խփել է Կազանի «Ռուբինի» դարպասը: Երկրորդ տեղում «Անժի»-ի ֆուտբոլիստ Ֆյոդոր Սմոլովի, իսկ եռյակի վերջում «Կրասնոդար»-ից Ռիկարդո Լաբորդենի գոլերն են:

Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրից հետո «Սպարտակ»-ը 5-րդ տեղում է 44 միավորով: 56 միավորով առաջին տեղում է «Զենիթը»: 


© 2009 ARMENPRESS.am