Տուրչինովը Բայդենի հետ քննարկել Է Ժնեւի համաձայնագրի կատարման ընթացքը

13:54, 22 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը հանդիպում Է ունեցել Է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ուկրինֆորմ»-ը՝ հղում անելով խորհրդարանի մամուլի ծառայությանը:

Հանդիպումը տեղի Է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքում:

«Հանդիպման ընթացքում կողմերը արծարծել են Ուկրաինայի վերաբերյալ Ժնեւի համաձայնագրի կատարման, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի երկկողմ հարաբերությունների խնդիրները»,-ասված Է հաղորդագրության մեջ: 

Բացի այդ, Բայդենը հանդիպում Է ունեցել Է նաեւ Ուկրաինայի ժողովրդական պատգամավորների հետ:


© 2009 ARMENPRESS.am