Սիրիայում նախագահական ընտրությունները կկայանան հունիսի 3-ին

17:20, 21 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի տարածքում նախագահական ընտրությունները կկայանան հունիսի 3-ին Սիրիայի ժամանակով առավոտյան ժամը 07:00-ից մինչև երեկոյան ժամը 19:00-ն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին ապրիլի 21-ին հայտարարել է Սիրիայի ազգային ժողովի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ Լահհամը: Նա նաև նշել է, որ երկրի նախագահական ընտրություններում մասնակցել ցանկացող թեկնածուների հայտերը կընդունվեն 10-ը օրվա ընթացքում Բարձրագույն Սահմանադրական դատարանի կողմից ապրիլի 22-ից մինչև մայիսի 1-ը: «Չնայած ցավին և տառապանքին` մենք պետք է կառուցենք պայծառ ապագա, որպեսզի Սիրիան լինի ավելի լավ և ուժեղ, և որպեսզի մեր երեխաները վայելեն անվտանգությունը»,- նշել է Լահհամը:

Սիրիայի այն քաղաքացիները, ովքեր բնակվում են արտասահմանում, իրենց նախագահին կընտրեն Սիրիայի դեսպանատներում մայիսի 28-ին: Ապրիլի 21-ի խորհրդարանական նիստին ներկա են եղել նաև երկրի վարչապետ Ուաիլ ալ Հալկին և կառավարության այլ ներկայացուցիչներ:


© 2009 ARMENPRESS.am