Մերձդնեստրի խորհրդարանը հանրապետության անկախության ճանաչման խնդրագիր Է հանձնել Պետդումային

16:17, 21 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձդնեստրի խորհրդարանի խոսնակ Միխայիլ Բուռլան Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում ՌԴ-ի Պետդումայի առաջին փոխխոսնակ Իվան Մելնիկովին Է հանձնել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ) Գերագույն խորհրդի դիմումի բնագիրը՝ խնդրելով անհրաժեշտ որոշումներ ընդունել հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հանդիպման ընթացքում Մ.Բուռլան Մելնիկովին Է հանձնել Պետական դումայի նախագահին ՄՄՀ-ի Գերագույն խորհրդի 2014 թվականի ապրիլի 16-ի դիմումի բնագիրը՝ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունն անկախ պետություն ճանաչելու վերաբերյալ անհրաժեշտ որոշումներ ընդունելու խնդրանքով»,- «Ինտերֆաքս»-ին հայտնել Է Ի.Մելնիկովի մամուլի քարտուղար Պավել Շչերբակովը՝ ամփոփելով հանդիպման արդյունքները՝:

Նա հավելել Է, որ իր կողմից Մելնիկովը ըմբռնումով Է վերաբերվել Ռուսաստանի հետ մերձենալու Մերձդնեստրի ղեկավարության եւ բնակչության ձգտմանը եւ բարձրաստիճան հյուրին հավաստիացրել Է, որ Պետդումայում ելնում են իրենց ճակատագիրն ինքնուրույն որոշելու քաղաքացիների օրինական իրավունքից եւ պատշաճ ուշադրություն կդրսեւորեն ՄՄՀ-ի Գերագույն խորհրդի վերոհիշյալ դիմումի կապակցությամբ:

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Մերձդնեստրի Գերագույն խորհրդի պատգամավորներն ընդունել են ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին եւ Ռուսաստանի իշխանություններին ուղղված դիմում, որով նրանք խնդրում են ճանաչել  Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության անկախությունը:


© 2009 ARMENPRESS.am