Հայաստանի ուսանողները կմասնակցեն միջազգային համալսարանական խաղերին

15:36, 21 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ուսանող մարզիկները կմասնակցեն հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 8-ը Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կայանալիք միջազգային համալսարանական խաղերի մրցաշարին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ուսանողական սպորտի ֆեդերացիայում, մեր երկրի մարզիկները կմասնակցեն այս մրցաշարի 2 մարզաձեւերում՝ սեղանի թենիս եւ ֆուտզալ:

Ի դեպ, ֆուտզալում Հայաստանը կներկայացնի մեր երկրի նախորդ տարվա ուսանողական խաղերի չեմպիոն, Երեւանի տնտեսական համալսարանի ֆուտզալի թիմը:

Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի ուսանող եւ դպրոցական մարզիկները կմասնակցեն նաեւ այլ միջազգային մրցումների:


© 2009 ARMENPRESS.am