Ի նշան երախտագիտության` Սիրիան 20 տոննա նարինջ կնվիրի Ռուսաստանին

15:07, 21 Ապրիլ, 2014

ՄՈՍԿՎԱ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարությունը ապրիլի 22-ին հերթական մարդասիրական օգնությունը կառաքի Սիրիա: Որպես երախտագիտության նշան` սիրիկան կողմը Ռուսաստանին կնվիրի 20 տոննա նարինջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտեֆաքս»-ը` այս մասին հայտնել է նախարարության միջազգային կապերի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Տոմաշովը:

«Ապրիլի 22-ին ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը Սիրիա կփոխադրի ավելի քան 30 տոննա մարդասիրական օգնություն, այդ թվում` տաք վրաններ, վերմակներ և սնունդ»,- հայտնել է Տոմաշովը: Վերադարձին ինքնաթիռը կբերի սիրիական կողմի 20 տոննա տարողությամբ նվերը` նարինջ: «Արդեն որոշում է կայացվել նարինջները բաժանել մայրաքաղաք Մոսկվայի և Մոսկվայի մարզի մանկատներին», - ասել է նա:


© 2009 ARMENPRESS.am