Հայաստանի 2 բռնցքամարտիկներ մոտ են աշխարհի առաջնության մեդալներին

12:25, 21 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի միայն երկու բռնցքամարտիկ՝ 81կգ քաշային Նարեկ Մանասյանը եւ 51կգ քաշային Անուշ Գրիգորյանը, շարունակում են պայքարել բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթողի կոչման համար` դուրս գալով առաջնության մեկ քառորդ եզրափակիչ: Այս մրցաշարն ընթանում Է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Ինչպես տեղեկացնում Է  «Արմենպրես»-ը,  Մանասյանը մրցաշարի 1/8-րդ եզրափակիչում առավելության Է հասել ալբանացի մրցակցի նկատմամբ, իսկ Գրիգորյանը այս փուլ Էր դուրս եկել` հաղթելով չին մրցակցուհուն:

Հայաստանի մարզիկները եւս մեկ հաղթանակ տոնելու դեպքում իրենց համար կապահովեն առաջնության առնվազն բրոնզե մեդալը եւ ռեալ հնարավորություն կստանան նվաճել նաեւ օգոստոսին Չինաստանի Նանջին քաղաքում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր:

 Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչն Է Վազգեն Բադալյանը:


© 2009 ARMENPRESS.am