ՀՀ գլխավոր հյուպատոսությունը օգնություն է տրամադրել բաթումահայերին

14:34, 19 Ապրիլ, 2014

ԲԱԹՈՒՄ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում ապրիլի 17-ին տեղի ունեցավ «Մեր տունը Վրաստանն է» համայնքային կազմակերպության և Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության` բաթումահայ կարիքավոր ու բազմազավակ ընտանիքներին բարեգործական օգնություն տրամադրելու հերթական համատեղ ակցիան: Բաթումահայ 10 ընտանիքներ ստացան սննդի փաթեթներ: Սա նմանօրինակ հերթական գործողությունն էր: Նախորդն անց էր կացվել մարտի 10-ին, երբ նույն ընտանիքներին բաժանվել էր ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից տրամադրված հագուստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իր հակիրճ ելույթում Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, շնորհավորելով բոլորին գալիք Զատիկի կապակցությամբ, հավաստիացրեց ներկաներին, որ նման օգնությունը պարբերաբար կտրամադրվի բոլոր կարիքավորներին, և որ թե՛ աջարահայ համայնքը, թե՛ ՀՀ գլխավոր հյուպատոսությունը երբեք չեն մոռանում օգնության կարիք ունեցող իրենց հայրենակիցներին:


© 2009 ARMENPRESS.am