Բակո Սահակյանն Ստեփանակերտում ծառատունկի է մասնակցել

12:48, 19 Ապրիլ, 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 19-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի Աջափնյակ թաղամաս եւ մասնակցել շաբաթօրյակի շրջանակներում անցկացվող ծառատունկին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահը կարեւորել է նման միջոցառումների կազմակերպումը շրջակա միջավայրի պահպանման ու բարեկարգման, հասարակական համախմբվածության ամրապնդման տեսանկյուններից` գոհունակություն հայտնելով, որ մեր երկրում դրանք վաղուց արդեն դարձել են բարի ավանդույթ:


© 2009 ARMENPRESS.am