Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կոչ է անում տրամադրել արևմատահայերի ընտանեկան լուսանկերներ

11:40, 19 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ցեղասպանության 99-ամյա տարելիցին հանդես է եկել կոչով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` թանգարան-ինստիտուտը բոլորին կոչ է անում թանգարանի գիտական ֆոնդերի և նոր ցուցադրության համալրման համար թանգարան-ինստիտուտին նվիրատվության կարգով կամ պատճենահանման պայմանով տրամադրել արևմտահայերի ընտանեկան լուսանկարներ և  փաստաթղթեր, վերապրողների հուշագրություններ և բանավոր պատմությունների ձայնագրություններ,  ընտանեկան մասունքներ: 


© 2009 ARMENPRESS.am