Հայաստանի բանկերը միջբանկային շուկայում այս շաբաթ իրականացրել են 2,7 մլն դոլարի առք եւ վաճառք

19:01, 18 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ,  18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտարժույթի հայաստանյան ներբանկային շուկայում ապրիլի 14-18-ը ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 99 մլն 189 հազար 704 ԱՄՆ դոլար` 413.75 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 101 մլն 256 հազար 105 դոլար` 414.98 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 15 մլն 250 հազար դոլարի առք եւ վաճառք` 414.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բնակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, միջբանկային շուկայում իրականացվել է 2 մլն 700 հազար դոլարի առք եւ վաճառք` 414.21 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6 մլն 978 հազար 370 եվրո` 71.47 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 12 մլն 900 հազար 501 եվրո` 574,83 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 846 մլն 201 հազար 133 ՌԴ ռուբլի` 11.46 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 109 մլն 630 հազար 215 ռուբլի` 11.61 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Ապրիլի 7-13-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 35.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 36.1 մլն ԱՄՆ դոլար: 

 


© 2009 ARMENPRESS.am