ՄԱԿ-ի բանագնացը Սիրիայի հակամարտող կողմերին բանակցությունները վերսկսելու կոչ է արել

18:08, 18 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի համատեղ բանագանց Ախդար Իբրահիմին կոչ է արելի Սիրիայի կառավարությանը և ընդդիմությանը վերսկսել բանակցությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  արաբական լրատվամիջոցները, նա կողմերին կոչ է արել հանել Հին Հոմսի շրջափակումը, որը ենթարկվում է ռմբակոծության: «Պահանջում ենք բոլոր կողմերից վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և անհրաժեշտ համաձայնություն կնքել»,- նշել  է Իբրահիմին՝ ափսոսալով, որ բանակցությունները հանկարծակի դադարեցվել են, և բռնությունները ավելի ուժգին են վերսկսվել այն դեպքում, երբ համաձայնությունը ձեռքի տակ էր գտվում:

Վերջում նա նաև նշել է, որ կապ են հաստատվել բոլոր նրանց հետ, ովքեր կարող են օգնել վերջ դնել այս ողբերգությանը:

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախաձեռնությամբ միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլը ավարտվել է փետրվարի 10-ին` առանց մեծ հաջողություններ գրանցելու: Ակնկալվում էր, որ բանակցությունների հաջորդ փուլում կլինեն դրական փոփոխություններ, սակայն մինչև այժմ հստակ չէ, արդյոք դրանք կշարունակվեն, թե ոչ:


© 2009 ARMENPRESS.am