Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

15:14, 18 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում ապրիլի 19-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 20-22-ին շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 21-ին, 22-ին առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Ապրիլի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայությունից, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ արագությամբ:

Երևանում ապրիլի 19-ին անձրևի հավանականությունը փոքր է: Ապրիլի 20-22-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ արագությամբ: Ապրիլի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 19-20-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +26 աստիճան, ապրիլի 21-22-ին` +24, ապրիլի 23-ին` +26 աստիճան:  


© 2009 ARMENPRESS.am