ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը կմեկնի Չինաստան

13:12, 18 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հրավերով ապրիլի 21-26-ը  պաշտոնական այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության  Ազգային ժողով արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովից: 


© 2009 ARMENPRESS.am