«Նարեկացի» միությունում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը կոգեկոչվի արվեստի շնչով

11:41, 18 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նարեկացի» արվեստի միությունում ապրիլի 24-ին կանցկացվեն միջոցառումներ «Հայոց ցեղասպանություն. ոգեկոչում արվեստի շնչով» խորագրով միջոցառումներ: Ինչպես փոխանցում է  «Արմենպրես»-ը` վկայակոչելով միության naregatsi.org պաշտոնական կայքը,  միջոցառումները կմեկնարկեն Հայկ Գալստյանի «Արևմտյան Հայաստան» գեղանկարչական ցուցահանդեսի բացումով:

Այնուհետև տեղի կունենա համերգ`Միրզոյան քառյակի, սոպրանո Հասմիկ Բաղդասարյանի, «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի, «Փարոս»  երգչախմբի և «Միհր» թատրոնի մասնակցությամբ:

«Արևմտյան Հայաստան» ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 31-ը:

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am