Yahoo!-ի թոփ մենեջերը աշխատանքից ազատվել է 58 մլն դոլար ռեկորդային արձակման նպաստով

11:39, 18 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Yahoo! ընկերության գործառնական տնօրեն Էնրիկե դե Կաստրոն 58 մլն դոլարի չափով ռեկորդային արձակման նպաստ է ստացել աշխատանքից ազատվելուց հետո: Պարտավորագրի դրույթների համաձայն՝ Yahoo!-ից հեռանալուց հետո Կաստրոյին հասնում էր 11 մլն դոլար եւ բաժնետոմսերի մի մասը, որոնց արժեքը նրա պաշտոնավարության ընթացքում եռապատկվել էր:

Կաստրոյի պատասխանատվության ոլորտը ներառում էր գովազդային բիզնեսը եւ կորպորացիայի ռազմավարական զարգացումը: Yahoo!-ի ղեկավար Մարիսա Մաեյրի կարծիքով՝ թոփ մենեջերը ձախողել է իր վրա դրված պարտականությունների կատարումը:

Հաշվի առնելով Կաստրոյի կարճատեւ պաշտոնավարումը՝ ընդամենը 15 ամիս, նրա «ոսկե պարաշյուտը» ռեկորդային է դարձել կորպորացիայի պատմության մեջ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am