Ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնությունը կանցկացվի Ռուսաստանում. Վլադիմիր Պուտին

21:41, 17 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի17-ին կայացած իր հեռուստաասուլիսի ժամանակ նշել Է, որ 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի Ռուսաստանում: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռոսիա» հեռուստաալիքը:

Պուտինը, պատասխանելով այն հարցին, որ որոշ քաղաքական ուժեր փորձում Էին  Ռուսաստանին զրկել ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման իրավունքից, նաեւ ասել Է, որ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի /ՖԻՖԱ/ նախագահ Յոզեֆ Բլաթերը արդեն հայտարարել Է, որ ֆուտբոլը եւ քաղաքականությունը անհամատեղելի են եւ միմյանց հետ որեւԷ ընդհանուր բան  չունեն:


© 2009 ARMENPRESS.am