Ռուսաստանը շահագրգռված Է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացմամբ. Պուտին

17:05, 17 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացմամբ եւ կաշխատի այդ երկրի հետ վստահության վերականգնման ուղղությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ռուսաստանցիների հետ ուղիղ գծի ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Դրա հետ մեկտեղ նա կոչ Է արել ԱՄՆ-ին՝ հեռու մնալ ստի եւ երկակի ստանդարտների քաղաքականությունից:

Խոսելով վստահության կորստի մասին՝ նա նշել Է. «Ինչո՞ւ Է դա տեղի ունենում: Մենք այն կարծիքին ենք, որ այստեղ մենք մեղքի բաժին չունենք: Ինչո՞ւ: Որովհետեւ երկակի ստանդարտներով մոտեցումները մեզ միշտ հիասթափեցնում են: Ի՞նչ Է ստացվում: Գործել այնպես, ինչպես Միացյալ Նահանգները գործում Է Հարավսլավիայում, Իրաքում, Աֆղանստանում, Լիբիայում, ԱՄՆ-ին կարելի Է, իսկ իր շահերը պաշտպանել Ռուսաստանին թույլատրված չԷ», հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am