Եվրախորհրդարանը կոչ Է արել նոր պատժամիջոցներ պատրաստել Ռուսաստանի դեմ

16:36, 17 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի պատգամավորներն այն կարծիքին են, որ Ուկրաինայի ճգնաժամի հաղթահարման համար Ռուսաստանի իշխանությունները պետք Է երկոսության մեջ մտնեն Կիեւի գործող կառավարության հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին ասված Է ԵԽ-ի բանաձեւում, որին պատգամավորները հավանություն են տվել Ստրասբուրգում կայացած լիագումար նստաշրջանում: Եվրախորհրդարանը հույս Է հայտնել, որ այդ բանավեճի արդյունքում կհաջողվի «ուղի հարթել դեպի համապարփակ եւ երկարատեւ դիվանագիտական լուծումը»:    

Պատգամավորները նաեւ հայտարարել են, որ «ընթացիկ իրադրությունը պահանջում Է, որ Եվրամիության խորհուրդն ուժեղացնի պատժամիջոցների երկրորդ փուլը եւ պատրաստ լինի երրորդ փուլի գործարկմանը», ինչպես նաեւ «անհապաղ կիրառի զենքի եւ կրկնակի նշանակության տեխնոլոգիաների մատակարարումների բռնարգելքը»:

Դրա հետ մեկտեղ ԵԽ-ն «սկզբունքորեն» ողջունել Է «Ուկրաինայի ապագա կարգավիճակի եւ տարածքային կառուցվածքի շուրջը համազգային հանրաքվեի անցկացման գաղափարը»:      

ԵԽ-ի պատգամավորները վստահություն են հայտնել, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մինչեւ տարեվերջ ձայնի իրավունքից ՌԴ-ի պատվիրակության զրկումը եւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւը, որը դատապարտում Է Ղրիմի միացումը, «միջազգային ասպարեզում Ռուսաստանի Դաշնության աճող մեկուսացման պարզորոշ ազդանշաններ են», հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am