Մադրիդի «Ռեալ»-ը` Իսպանիայի գավաթակիր

10:35, 17 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ը նվաճեց Իսպանիայի արքայական գավաթը:

 «Copa del Rey» գավաթի եզրափակչում միմյանց հետ մրցում էին Մադրիդի «Ռեալ»-ը և կատալոնական «Բարսելոնա»-ն: «Արքայական» ակումբի ներկայացուցիչները «Բարսելոնա»-ի դարպասն ուղարկեցին 2 գնդակ` սեփականն ընդունելով միայն մեկը: Մադրիդցիների կազմում աչքի ընկան Դի Մարիան և Գարեդ Բեյլը: «Բարսելոնա»-ի կազմում հեղինակության գնդակը խփեց Բարտրան:

Թիմերի մեկնարկային կազմերն էին. «Բարսելոնա»- Պինտո, Ալվեշ, Մասկերանո, Բարտրա, Ալբա, Սերխիո Բուսկետս, Չավի, Ւնյեստա, Նեյմար, Սեսկ, Մեսսի:

«Ռեալ»- Կասիլիաս, Կարվախալ, Պեպե, Ռամոս, Կոենտրաո, Խաբի Ալոնսո, Մոդրիչ, Բեյլ, Դի Մարիա, Իսկո, Բենզեմա:


© 2009 ARMENPRESS.am