Ֆուտբոլի Հայաստանի գավաթի եզրափակչում կխաղան «Փյունիկ»-ը և «Գանձասար»-ը

18:05, 16 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի գավաթի կիսաեզրափակչի երկրորդ խաղում Երևանի «Բանանց»-ը սեփական հարկի հյուրընկալել էր «Գանձասար»-ին:

Հանդիպման մեկնարկից 11 րոպե անց «Բանանց»-ի ֆուտբոլիստներն առաջ անցան հաշվի մեջ: Ինքնագոլի հեղինակ դարձավ Արմեն Տատինցյանը: Իսկ ահա հանդիպման 26-րդ րոպեին հաշվի տարբերությունը հավասարեցրեց Հայրապետ Ավագյանը: Վերջինս դարպասը գրավեց գլխի հարվածով: Երկրորդ խաղակեսում դարպասի գրավում չարձանագրվեց, և, երկու խաղերի արդյունքով, գավաթի համար եզրափակչում կմրցի «Գանձասար»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի գավաթի եզրափակչի առաջին ուղեգիրը նվաճել էր Երևանի «Փյունիկ»-ը:

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի եզրափակիչը կկայանա մայիսի 7-ին: 


© 2009 ARMENPRESS.am