Հայաստանի և Ֆրանսիայի ՊՆ-ները ստորագրել են 2014թ. համագործակցության լրամշակված պլանը

17:31, 16 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունում ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության և Ֆրանսիայի ԶՈւ երկկողմ ռազմական համագործակցության վարչության ներկայացուցիչների միջև ՀՀ-ում հավատարմագրված Ֆրանսիայի ռազմական կցորդի մասնակցությամբ ապրիլի 15-ից 16-ը անց են կացվել  երկկողմ պաշտպանական քննարկումներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկումները հիմնականում վերաբերել են հայ-ֆրանսիական երկկողմ ռազմական համագործակցությանը և տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցերին:

Ապրիլի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդոնել է քննարկումների համար Երևանում գտնվող Ֆրանսիայի ՊՆ պատվիրակությանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Անրի Ռենոյին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցությանը` մասնավորապես, ռազմական կրթության, ռազմական առողջապահության և խաղաղապահ գործողությունների բնագավառներում:

Հանդիպման ավարտին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լ.Այվազյանը և Ֆրանսիայի Հանրապետության ԶՈՒ երկկողմ ռազմական համագործակցության վարչության պետ Ֆրանսիայի ռազմածովային ուժերի 1-ին կարգի կապիտան Ա.Վիլլերը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև 2014թ. պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցության լրամշակված պլանը:   


© 2009 ARMENPRESS.am