Մարդու սիրտ կստեղծեն 3D-տպիչով

11:51, 16 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լուիսվիլի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները՝ Ստյուարդ Ուիլյամսի գլխավորությամբ, հայտարարել են մի ծրագրի մասին, որի նպատակն Է ստեղծել մարդու կենդանի սիրտ հատուկ 3D-տպիչի միջոցով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ծրագրի մանրամասների մասին, որը խոստանում Է իսկական ճեղքում դառնալ փոխպատվաստաբանության բնագավառում, հաղորդել Է TG Daily լրատվական ռեսուրսը:   

Նոր սիրտը կունենա նաեւ արհեստական բաղադրատարրեր, ինչը կուժեղացնի այն եւ կապահովի ավելի մեծ հուսալիություն: Ծրագիրը պլանավորվում Է իրականացնել հինգ տարում: Արդեն այսօր համալսարանի գիտնականները սովորել են 3D-տպիչով ստեղծել մարդու սիրտ-անոթային համակարգի առանձին բաղադրատարրեր:


© 2009 ARMENPRESS.am