Ուշիի ոլորաններում «ԻԺ-2715»-ը գլորվել է ձորը

09:48, 16 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզի Ուշի գյուղի ոլորանների մոտակայքում «ԻԺ-2715» մակնիշի ավտոմեքենան ապրիլի 16-ին` ժամը 03.53-ին, սահել է մոտակա ձորակը` մոտ 2 մետր: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրշեջ-փրկարարները «ԻԺ-2715» մակնիշի 34 LA 701 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:


© 2009 ARMENPRESS.am