«Բիթլզ»-ի սիրված ստեղծագործությունները կհնչեն Կամերային նվագախմբի կատարմամբ

21:31, 15 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական կամերային նվագախումբն աննախադեպ`«Անմոռանալի Բիթլզ» խորագրով համերգով հանդես կգա ապրիլի 26-ին, «Արամ Խաչատրյան»  համերգասրահում: «Արմենպրես»-ին փոխանցմամբ` առաջին անգամ Հայաստանում կհնչեն հանրահայտ լիվերպուլյան քառյակի սիրված ստեղծագործությունների (A Hard Day's Night, Get Back, Yesterday, Hey Jude, Eleanor Rigby,Yellow Submarine, Help, Michelle, Let it Be, Lady Madonna) մշակումները կամերային նվագախմբի և սաքսոֆոնի համար:

Կհնչի  նաև «Կեսգիշերին» պոպուրին, որտեղ ընգրկվել են Մոնքի, Էլինգթոնի, Գերշվինի, Էվանսի, Բերնսթայնի,  Իտուրալդեի,  Ջիրոտոյի, Մոլինելիի և Պիացոլայի հանրահայտ ստեղծագործությունները: Որպես մենակատար  հանդես կգա սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին Իտալիայից: 

 


© 2009 ARMENPRESS.am