Էլինար Վարդանյանն ընդունել է Լեհաստանի ԱԺ արդարադատության եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահին

15:28, 11 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն ապրիլի 11-ին հանդիպել է Լեհաստանի խորհրդարանի արդարադատության եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Ստանիսլավա Պրզադկայի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից կողմերը ներկայացրել են երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների լիազորությունները եւ գործունեության ոլորտները, անդրադարձել հանձնաժողովների աշխատանքների կազմակերպմանը, հանձնաժողովների նիստերում օրինագծերի քննարկման եւ ընդունման ընթացակարգերին:

Հանդիպման ավարտին երկուստեք կարեւորվել է նման հանդիպումների անհրաժեշտությունը, ինչը, կողմերի համոզմամբ, հնարավորություն է տալիս փորձի փոխանակման միջոցով կատարելագործել օրենսդրական աշխատանքը: 


© 2009 ARMENPRESS.am