ԼՂՀ Նախագահն ու ՀՀ պաշտպանույթան նախարարը քննարկել են բանակաշինությանը վերաբերող հարցեր

19:33, 2 Ապրիլ, 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին  ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: 


© 2009 ARMENPRESS.am