Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում ռումբեր են ընկել

20:33, 31 Մարտ, 2014

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասը մարտի 30-ին ռմբակոծվել է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը՝ ավելացնելով, որ ռումբերի ընկնելու հետևանքով բնակարաններ են վնասվել: Աղբյուրը նաև տեղեկացրեց, որ մի քանի հայեր թեթև վնասվածքներ են ստացել: Իրավիճակը հայաշատ թաղամասերում այսօր հանգիստ է եղել, միջադեպեր չեն գրանցվել: Քաղաքում համացանցն արդեն մեկ շաբաթ է` չի գործում, իսկ էլեկտրականություն օրվա ընթացքում 1-1,5 ժամ է լինում:

Աղբյուրը նաև նշեց, որ ընդհարումներ են ընթանում Հալեպի հին թաղամասերում և ծայրամասերում:

Տեղեկություններ կան նաև, որ նախորդ շաբաթվա ընթացքում ևս ռումբեր են ընկել հայկական թաղամասերում. բարեբախտաբար, վնասները հիմնականում նյութական են, մարդկային կորուստներ չեն գրացնվել:

Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը, այդ թվում զոհված հայերի թիվը գերազանցել է 70-ը:


© 2009 ARMENPRESS.am