Արոնյանը կորցրեց հավակնորդների մրցաշարում առաջինը լինելու հնարավորությունը

17:39, 29 Մարտ, 2014

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում պարտություն կրեց: Նա խաղում էր ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինին հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրոստմայստերները կատարեցին 44 քայլ: Այս տուրում պարտություն կրելով` Արոնյանը կորցրեց հավակնորդների մրցաշարում առաջին հորիզոնականը զբաղեցնելու բոլոր հնարավորությունները: Միաժամանակ ընթացող պարիաներից ոչ-ոքի է ավարտվել Պյոտր Սիդլեր-Շախրիյար Մամեդյարով հանդիպումը:

Հավակնորդների մրցաշարի վերջին տուրում Արոնյանը կխաղա Սերգեյ Կարյակինի հետ: Անանդի մրցակիցը Պյոտոր Սիդլերն է: Շախրիյար Մամեդյարովը կմրցի Վլադիմիր Կրամնիկի հետ, վերջին զույգը կկազմեն` Վեսելին Տոպալովը և Դմիտրի Անդրեյկինը:


© 2009 ARMENPRESS.am