Արոնյանը ոչ-ոքի խաղաց Կրամնիկի հետ

16:42, 27 Մարտ, 2014

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը կիսեց միավորը հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում: Նա խաղում էր Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Կրամնիկի հետ: Գրոսմայստերները կատարեցին 31 քայլ: Այս տուրից հետո Արոնյանն ունի 6,5 միավոր:

Միաժամանակ ընթացող պարտիաներից ավարտվել է միայն Տոտալով-Սվիդլեր պարտիան, որտեղ առավելությունը Տոպալովի կողմն էր:

Հաջորդ տուրում Արոնյանը կմրցի Դմիտրի Անդրեյկինի հետ: Մյուս զույգերը կազմելու են` Սերգեյ Կարյակին-Վիշի Անանդ, Պյոտոր Սվիդլեր-Շախրիյար Մամեդյարով և Վլադիմիր Կրամնիկ-Վեսելին Տոպալով: Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր: 


© 2009 ARMENPRESS.am