Կանադայում կցուցադրվի Շառլ Ազնավուրի կյանքին ու գործունեությանը նվիրված բեմադրություն

17:07, 25 Մարտ, 2014

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Necessary Angel Theatre Company»-ի կողմից Կանադայի Տորոնտո քաղաքում այս տարվա հոկտեմբերին Շառլ Ազնավուրի 90-ամյա հոբելյանի առթիվ բեմադրվելու է ներկայացում` նվիրված աշխարհահռչակ շանսոնյեի կյանքին ու գործունեությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, այս կապակցությամբ մարտի 22-ին Կանադայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Տորոնտոյում տեղի է ունեցել հատուկ միջոցառում-երեկո Շառլ Ազնավուրի, Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի, ինչպես նաև այլ մշակութային ու հասարակական գործիչների մասնակցությամբ:

Երեկոյի ընթացքում թատերախմբի կողմից ներկայացվել է շանսոնյեին նվիրված ներկայացման նախնական տարբերակը: Նախապատրաստվող բեմադրությունը արդեն իսկ մեծ ուշադրության է արժանանում արվեստագետների և թատերական քննադատների կողմից: 


© 2009 ARMENPRESS.am