ՀՀ ՊՆ-ն զորակցություն է հայտնում մարտական առաջադրանքի ժամանակ զոհված Գառնիկ Թորոսյանի ընտանիքին

19:13, 24 Մարտ, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ պաշտպանության բանակից ստացված տեղեկության համաձայն` մարտի 24-ին, ժամը 09:50-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող Գառնիկ Վահանի Թորոսյանը (ծնված 1992թ., Արթիկի զ/կ):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում Գառնիկ Թորոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:  


© 2009 ARMENPRESS.am