Ես գիտակցում էի, որ Արոնյանը հրաշալի է խաղում. Սերգեյ Կարյակին

11:40, 22 Մարտ, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարի 7-րդ տուրում, Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կարյակինի կարծիքով, ինքը տանուլ տալու դիրքում է հայտնվել է արդեն 40-րդ քայլում:

«Ես գիտակցում էի, որ Արոնյանը հրաշալի է խաղում և նա համաշխարհային դասակարգման երկրորդ համարն է: Հասկանում էի, որ ինձ դժվար է լինելու պայքարել: Մարտական դիրք էր, իսկ ես բավականին շատ ժամանակ ծախսեցի: 40-րդ քայլին ես գրեթե պարտված դիրքում էի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է Կարյակինը Լևոն Արոնյանի հետ պարտիայից հետո:

Հավակնորդների մրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը հրաշալի պարտիա խաղաց Սերգեյ Կարյակինի հետ: Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով և առավելության հասավ: 


© 2009 ARMENPRESS.am