Արամ Հակոբյանին շնորհվել Է ՖԻԴԵ-ի վարպետի կոչում

11:42, 3 Մարտ, 2014

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի միջազգային ֆեդերացիան ՖԻԴԵ-ի վարպետի կոչում Է շնորհել մինչեւ 12-տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն, պատանի հայ շախմատիստ Արամ Հակոբյանին: Այս մասին «Արմենպրես»- ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հակոբյանը աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել Էր Արաբական Միացյալ Էմիրություններում կայացած աշխարհի առաջնության մրցաշարում` համոզիչ խաղ ցուցադրելով եւ պահպանելով առաջատարի իր դիրքը ողջ մրցաշարի ընթացքում:


© 2009 ARMENPRESS.am