Ռուսաստանի դեմ խաղում հավաքականը կգլխավորի Վարդան Մինասյանը

22:30, 28 Փետրվար, 2014

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը Ռուսաստանի հետ խաղում կղեկավարի Վարդան Մինասյանը: Ֆուտբոլի ազգային թիմը մարտի 5-ին ընկերական հանդիպում կանցկացնի Ռուսաստանի թիմի հետ: Այդ խաղում ազգային թիմի ղեկին կլինի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել շվեյցարացի մասնագետ Բեռնար Շալանդը (Bernar Challandes): Այս մասին ևս հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը:


© 2009 ARMENPRESS.am