Խաչատրյանի անվան եռյակի 15-ամյակի նվիրված համերգին կհնչեն Բեթհովենի և Չայկովսկու ստեղծագործությունները

12:53, 27 Փետրվար, 2014

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյան համերգասրահում մարտի 3-ին տեղի կունենա Խաչատրյանի  անվան եռյակի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան) համատեղ համերգը`  նվիրված  Խաչատրյանի անվան եռյակի տասնհինգ ամյակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, համերգի ընթացքում կհնչեն Լյուդվիգ վան Բեթհովենի Եռակի կոնցերտը և Պյոտր Իլյիչ Չայկովսկու աշխարհահռչակ «Կարապի լիճը» սյուիտը: 

Գործունեության  15 տարիների ընթացքում Խաչատրյանի անվան եռյակը առաջին անգամ միևնույն բեմում հանդես կգա նվագախմբի հետ: Եռյակը հիմնադրվել է 1999թ.` որպես «Արսիկա»: 2006թ. այն հանդես է գալիս հետևյալ կազմով` Արմինե Գրիգորյան (դաշնամուր), Կարեն Շահգալդյան (ջութակ), Կարեն Քոչարյան (թավջութակ): 2008թ. եռյակը կրում է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունը:

 


© 2009 ARMENPRESS.am