Մագնուս Կարլսենը չի ցանկանում հետ մնալ Արոնյանից

10:27, 3 Փետրվար, 2014

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը կարևոր է համարում Ֆաբիանու Կարուանայի նկատմամբ տոնած հաղթանակը: «Շատ կարևոր էր հաղթել, քանի որ Լևոնը ևս հաղթել էր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Կարլսենը: Նորվեգացին հաղթեց Կարուանային բավական գեղեցիկ և հետաքրքիր պարտիայում: Ինքը` Կարլսենը, նորմալ է համարել իր այդ հաղթանակը, ընդգծել, որ ինքը կատարել է «բնական» քայլեր` հաղթանակի հասնելու համար:

Վերջին տուրից առաջ Կարլսենն ունի 7, Արոնյանը 6 միավոր: Ցյուրիխի խոշոր մրցաշարի հաղթանակի դեպքում շախմատիստներն ստանում են 2, իսկ ոչ-ոքի դեպքում`1 միավոր:   


© 2009 ARMENPRESS.am