Արոնյանը կիսեց միավորը Բորիս Գելֆանդի հետ

20:51, 1 Փետրվար, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի  Հայաստանի  հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կիսեց միավորը Բորիս Գելֆանդի հետ:

Աշխարհի ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ Ցյուրիխում ընթացող գերխոշոր մրցաշարի 3-րդ տուրում Արոնյանը ոչ-ոքի խաղաց Բորիս Գելֆանդի հետ: Գրոսմայստերները կատարեցին 27 քայլ: Հաջորդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Հիկարու Նակամուրայի հետ:

Ցյուրիխի խոշոր մրցաշարը մեկնարկել է հունվարի 29-ին և կեզրափակվի փետրվարի 4-ին: 


© 2009 ARMENPRESS.am