Տիգրան Քոթանջյանը՝ ՀՀ շախմատի չեմպիոն

18:02, 21 Հունվար, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը, Հայաստանի շախմատի առաջնության վերջին, 9-րդ փուլում ոչ ոքի խաղաց գրոսմայստեր Զավեն Անդրիասյանի հետ եւ, անկախ մյուս պարտիաների արդյունքից, նվաճեց շախմատի Հայաստանի չեմպիոնի կոչումը:  

Ինչպես  տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Քոթանջյանը, վաստակելով 6,5 միավոր, դարձավ մրցաշարի հաղթողը եւ նվաճեց շախմատի Հայաստանի հավաքականի անդամի կարգավիճակ:


© 2009 ARMENPRESS.am