ՀՀ էկոնոմիկայի նախարարը Վրաստանի դեսպանի հետ քննարկել է երկու պետությունների հետագա համագործակցության հարցերը
19:14, 13 Հունվար, 2014ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ քննարկել է Մաքսային Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության և այս ենթատեքստում` Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև հետագա համագործակցության հետ կապված հարցեր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես, երկուստեք կարևորվել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը, ինչպես նաև առաջիկայում կայանալիք առևտրատնտեսական հարցերով հայ-վրացական համատեղ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը:
© 2009 ARMENPRESS.am