Հայկական ֆիլմն ավստրիական փառատոնին ոսկե մեդալի է արժանացել

20:24, 18 Հոկտեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ ռեժիսոր Արեն Վաթյանի «Կավե մարդը» 20 րոպեանոց ֆիլմը «Նո Ֆի» միջազգային կինոփառատոնին արժանացել է ոսկե մեդալի: Դա երիտասարդ ռեժիսոր Արեն Վաթյանի առաջին ֆիլմն է ու առաջին հաղթանակը: Ֆիլմը նկարահանվել է Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ: Համահայկական ոչ կոմերցիոն կինոյի կենտրոնն, Արտաշես Հովհաննիսյանի ղեկավարությամբ, ավստրիական «Նո Ֆի»-ի (UNICA) 75-րդ համաշխարհային կինոփառատոնին ներկայացրել էր 7 հայկական ֆիլմ:

Արդյունքում՝ հայկական կինոյի շռնդալի հաջողություն  է արձանագրվել. Արեն Վաթյանի «Կավե մարդ» ֆիլմին արժանացել է ոսկե մեդալի և լավագույն տղամարդ-դերակատարի մրցանակի, Ալիկ Սարգսյանի «Ավլոս» ֆիլմը` բրոնզե մեդալի, Լուսկա Խալափյանի «Իլ Սետտիմո», Լևոն Պետրոսյանի «Միևնույն է կուտեն» և Մարտին Ուլիխանյանի «Դուռ» ֆիլմերն արժանացել են Պատվո դիպլոմների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային կինոկենտրոնից, UNICA համաշխարհային հոբելյանական 75-րդ կինոփառատոնում թիմային հաշվարկով Հայաստանը զբաղեցրել է  3-րդ պատվավոր տեղը 32 երկրների շարքում:

«Ոչ կոմերցիոն ֆիլմերի կենտրոն»-ն արդեն երեք տարի մասնակցում է միջազգային «Նո Ֆի» կինոփառատոնին եւ մշտապես վերադանում մրցանակներով:


© 2009 ARMENPRESS.am